photo_2026-04-21_17-44-12

«Ժողովրդի ձայնով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը». Փաշինյանն ընտրություններով մտադիր է նաև կաթողիկոսի հարցը լուծել | azatutyun.am

azatutyun.am «Այս ընտրություներում ժողովրդի ձայնի միջոցով պետք է արտահայտվի նաև Աստծո ձայնը»,- հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում համոզմամբ՝ ժողովուրդը հունիսի 7-ին կայանալիք ընտրություներում պետք է նաև պատասխանի հարցին՝ արդյոք Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է հեռանա, թե ոչ:

«ՀՀ քաղաքացիները պետք է պատասխանեն էս հարցին՝ ինչքանով է իրենց համար ընդունելի, որ Կտրիճ Ներսիսյանը ՀՀ-ում արդեն բավականին երկար ժամանակ եկեղեցին դարձրել է քաղաքական կուսակցություն, եկեղեցին, ըստ էության, պաշտոնապես ամբողջությամբ զբաղված է քաղաքական գործունեությամբ, հոգևոր քարոզները թողած՝ զբաղված են քաղաքական քարոզներով, այդ թվում՝ մարդիկ շատ հաճախ անցնում են օրենքի գծերը, սրանից բխող բոլոր հետևանքներով»,- ասում է վարչապետը։

Այսօր վաղ առավոտյան, ներկայացնելով ՔՊ նախընտրական ծրագրի եկեղեցու բարենորոգմանը վերաբերվող այս դրույթները, Փաշինյանը հղում անելով 25-րդ Սաղմոսին պնդեց՝ եկեղեցին հենց ժողովուրդն է, ժողովրդի ձայնն էլ՝ Աստծո ձայնը, իսկ ընտրություններն էլ դատ են, հետևաբար ընտրողը նաև այս հարցը պետք է լուծի՝ արտահայտելով նաև Աստծո ձայնը:

«Ես համոզված եմ, որ ժողովուրդը՝ որպես Աստծո ձայնի կրող, համաձայն՝ 25-րդ Սաղմոսի, այդ թվում՝ այս հարցում, իր դատը կլուծի 2026 թվականի հունիսի 7-ին»,- ասաց Փաշինյանը։

«Աստծո ձայնի»՝ այն է ժողովրդի քվեի օգնությամբ Գարգեին Երկրորդին հանգստի կոչելու մտադրություն ունեցող վարչապետն ընդունում է՝ եկեղեցին ու պետությունը անջատ են իրարից, բայց, միաժամանակ պարզաբանում, դա չի նշանակում դուրս լինել պետությունից: Եկեղեցին, Փաշինյանի համոզմամբ, պետք է գործի պետության մեջ և պետության սահմանած կանոններով: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարծում է, որ Հայաստանի բոլոր քաղաքացիների օրինակով հոգևորականներն էլ պետք է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգում ընդգրկվեն:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն