373976f8-62df-4ada-1cb9-08de31b52ade_w1023_r1

ԵՄ երկրները նախնական համաձայնություն են տվել Կիևին նոր վարկի արգելափակման վերացմանը | azatutyun.am

azatutyun.am Եվրամիության երկրները նախնական համաձայնություն են տվել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի արգելափակման վերացման համար, իսկ Հունգարիան 24 ժամ ունի վերջնական հաստատման համար:

Բուդապեշտը հայտարարել էր, որ սպասում է նավթի մատակարարմանը «Դրուժբա» խողովակաշարով։ Կիևն, իր հերթին, այսօր արդեն հայտնել է, որ ամիսներ տևած վեճից հետո վերականգնվել է խողովակաշարի աշխատանքը:

«Դրուժբայով» նավթի մատակարարումները դադարել էին հունվարին՝ խողովակաշարին հասցված հարվածից հետո։

Հունգարիայի և Սլովակիայի կառավարությունները մեղադրում էին Կիևին «Դրուժբայի» վերանորոգման աշխատանքներն արհեստականորեն ձգձգելու համար։

Կիպրոսը, որը նախագահում է ԵՄ-ում, հայտնել է, որ 27 անդամ պետությունների դեսպանները համաձայնել են սկսել «գրավոր ընթացակարգ» վերջնական հաստատման համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն