azatutyun.am Երևանում ավտոբուսի վարորդին դանակահարած անձը հայտնաբերվել է:
ՆԳՆ-ից «Ազատությանը» փոխանցեցին՝ համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել են 55-ամյա տղամարդու։ Նա ներկայացվել է նախաքննական մարմին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Հիշեցնենք, որ Երևանի թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին ապրիլի 20-ին դանակահարել են։ Դանակահարած անձը, նախնական տեղեկություններով, ոչ սթափ վիճակում է եղել։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։