azatutyun.am ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է Ուկրաինայում հնարավոր հրադադարը։
«Մենք լավ զրույց ունեցանք, ես նրան վաղուց եմ ճանաչում», – լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։
Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ առաջնորդը ներկայացրել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ հակամարտության կարգավորման գաղափարներ և առաջարկել է Հաղթանակի օրվա ընթացքում Ուկրաինայում ժամանակավոր հրադադար, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը: