նիկոլ թրամփ

Հայաստանը իր չափով ներդրում կունենա Խաղաղության խորհրդում․ Փաշինյանը՝ ֆինանսական պարտավորության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հստակեցրեց, որ «Խաղաղության խորհրդին» մասնակցության մասով ֆինանսական պարտավորություն չկա, կա կամավորություն։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարությունը վավերացրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհրդի» կանոնադրությունը և այն ուղարկել ՍԴ։

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությունով առկա են ՀՀ համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

Փաշինյանը, մեկնաբանելով սա, կարծիք հայտնեց, որ ՀՀ-ն պետք է դուրս գա «աղքատ ազգականի» կարգավիճակից, որ բոլոր տեղերը գնում է և «վիզը ծուռ՝ անկյունում կանգնածի» կարգավիճակում է։

«Մենք պետք է մեր չափով ներդրում ունենանք, ես կարծում եմ՝ պետք է մասնակցություն ունենանք, և մենք կունենանք մասնակցություն»,- ասաց նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն