6mUWOv5uo0L7UDPP

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կմասնակցի «Երևանյան երկխոսություն – 2026» համաժողովին | news.am

news.am Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը կմասնակցի «Երևանյան երկխոսություն — 2026» միջազգային համաժողովին։

Այս տեղեկությունը հրապարակվել է միջազգային համաժողովի օրակարգում։

Ըստ օրակարգի, մայիսի 5-ին Քըլըչը կմասնակցի «Հարավային Կովկասը բեկումնային փուլում. խաղաղության և համագործակցության հեռանկարները» թեմատիկ քննարկմանը։

Այս քննարկման բանախոսներ, բացի Թուրքիայի հատուկ ներկայացուցչից, կլինեն նաև Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԵՄ-ի՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն, Վրաստանի ԱԳՆ փոխղեկավար Լաշա Դարսալիան, ինչպես նաև Ադրբեջանի ներկայացուցիչ, «Թոփչուբաշով կենտրոնի» տնօրեն Ռուսիֆ Հուսեյնովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն