Ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը:
Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երեւանում մասնակցում է ԵՄ-Հայաստան առաջին գագաթնաժողովին: