d59d31d9-c26c-4010-406d-08de3be37656_w1023_r1

Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց. Կոշտա | azatutyun.am

azatutyun.am Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի Հայաստան-Եվրամիություն առաջին գագաթնաժողովը պատմական որակեց:

«Այսօրվա գագթնաժողովը կարևոր ուղենիշ է Եվրամիության և Հայաստանի միջև գործընկերության խորացման մեջ», – հայտարարեց նա Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ համատեղ հայտարարության ժամանակ:

«Սիրելի Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք պայմանները։ Ես ցանկանում եմ դրվատանքի խոսքեր ասել ժողովրդավարական, դիմակայուն և բարեկեցիկ Հայաստանի ձեր տեսլականի կապակցությամբ։ Դուք նաև խիզախություն և պետական մտածողություն եք դրսևորել՝ գերակայություն վերագրելով խաղաղության և ձեր երկրի համար ավելի լավ ապագայի», – հայտարարեց Կոշտան։

Նա ընդգծեց կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է. «Եվրոպական միությունը շարունակելու է աջակցել տարածաշրջանային խաղաղության և նորմալացման գործընթացին»:

Անտոնիու Կոշտան ընդգծեց՝ Հայաստանը դարձել է ԵՄ-ի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գագաթնաժողովը պատմական որակեց:

«Գործ ունենք պատմական իրադարձության հետ», -հայտարարեց վարչապետը:

Փաշինյանն ընդգծեց՝ «եթե մեզ ընդունեն Եվրամիությունում կլինենք ուրախ ու երջանիկ, եթե ոչ, կլինենք շահած դիրքերում, որոհետև կլինենք ԵՄ ստանդարտներին համապատասխան երկիր»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն