ens2cfgkoecku4g7

Բռնկվել է Թուրքիայից Նեպալ ժամանած ուղևորատար ինքնաթիռը | news.am

news.am Կատմանդուի օդանավակայանում վայրէջք կատարելիս ուղևորատար ինքնաթիռ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Nepal News-ը։

Ստամբուլից Նեպալի մայրաքաղաք ժամանած օդանավը պատկանում է Turkish Airlines ընկերությանը։ Ըստ լրագրողների հաղորդած տվյալների՝ վայրէջք կատարելիս հրդեհվել են օդանավի անիվները։

Ինքնաթիռում եղել է 277 ուղևոր, այդ թվում՝ չորս երեխա։ Մարդկանց հաջողվել է անվտանգ տարհանել, թեև փրկարարական աշխատանքների ընթացքում նրանցից ոմանք թեթև վնասվածքներ են ստացել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն