Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ անընդհատ փորձում է կանանց վրա հարձակվել։ Չնայած իրեն հանդիպող կանայք էլ մեկը մյուսից պինդ ու արժանապատիվ են։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Քրիստնիե Վարդանյանը՝ անդադառնալով Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ տեղի ունեցած միջադեպին։
Վարդանյանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա հայտարարությունները բնականաբար կդառնան հանցագործության մասին հաղորդումներ, կներկայացվեն նաեւ միջազգային դիտորդներին։
Բայց հետաքրքիր է Հայաստանում կանանց իրավունքներով զբաղվող քանի կազմակերպություն դատապարտող հայֆարարություն կտարածի»։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Արաբկիր վարչական շրջանում ՔՊ քարոզարշավի ժամանակ միջադեպ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և մի կնոջ միջև։ Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հունից դուրս եկավ և ասաց. «Եթե դուք Ռոբն եք, ձեզ կզացնելու ենք. Ռոբին էլ եմ կզացնելու, կալուգացուն էլ եմ կզացնելու, Գագոյին էլ եմ կզացնելու, Սերժին էլ եմ կզացնելու [․․․] Ղարաբաղի ակցենտով մասկավորվածները, որ բան են տարածում, դուք փախած լակոտներ եք, հանեք ձեր մասկեքը, այ ստահակներ, այ փախածներ, դուք վախկոտ համբալներ եք, որ փախել եք մարտադաշտից: Հանեք ձեր մասկեքը Ռոբի լակոտներ, Սերժի լակոտներ, Գագոյի լակոտներ, կալուգա… Չոքցնելու եմ սաղիդ, հատ-հատ մասկեքներդ կոխելու եմ համապատասխան տեղը»։