Գարեգին Երկրորդը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը անդրադարձել են ՀՀ-ում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը

Գարեգին Երկրորդը և ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելության ղեկավարը անդրադարձել են ՀՀ-ում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։

Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգ

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն