4 վարդապետի եպիսկոպոսության աստիճան կշնորհվի. Մայր աթոռ

4 վարդապետի եպիսկոպոսության աստիճան կշնորհվի. Մայր աթոռ

Հայաստանյայց առաքելական եկեղեցու 4 վարդապետի մայիսի 24–ին` Հոգեգալստյան տոնին, կշնորհվի եպիսկոպոսության աստիճան։ Այդ մասին հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Եպիսկոպոսական ձեռնադրությունը տեղի կունենա Մայր տաճարում Սուրբ պատարագին համընթաց, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ:

Եպիսկոպոսության աստիճան կշնորհվի Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Իսահակ վարդապետ Պողոսյանին, Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ հոգեշնորհ տեր Անանիա վարդապետ Ծատուրյանին և Մայր աթոռի քարոզչական կենտրոնի տնօրեն հոգեշնորհ տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանին։

Սուրբ պատարագը կսկսվի ժամը 10:30–ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն