factor-19-2

Ամենաուշը 2 տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ․ Նիկոլ Փաշինյան | factor.am

factor.am Օրենք ենք ընդունել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության պրոցես սկսելու վերաբերյալ, բայց որոշումը կայացնելու է ժողովուրդը, որովհետև դա կարող է լուծվել միայն հանրաքվեով։ Այս մասին Մարալիկում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք հիմա այդ ճանապարհով ինչո՞ւ ենք գնում. որովհետև Հայաստանի քաղաքացիները արդեն երկար ժամանակ բողոքում են, որ Եվրամիություն այցելելիս վիզաներ ստանալու պրոբլեմներ են ունենում։ Մեզ ասում են՝ Եվրամիության հետ այդքան լավ հարաբերություններ ունեք, մի հատ վիզայի հարց չե՞ք կարողանում լուծել։

Հիմա ոնց որ ասենք՝ համայնքի ղեկավարի կամ մարզպետի հետ այդքան լավ հարաբերություններ ունես, բայց այս դահլիճում չես կարողանում 6000 մարդ տեղավորել։ Բա այդ լավ հարաբերությունը ինչի՞ համար է։ Դրա համար մենք ասում ենք՝ ժողովուրդ ջան, ամենաուշը երկու տարուց մենք կունենանք Հայաստան-Եվրամիություն վիզաների ազատականացված վիճակ։

Այսինքն՝ դուք կարո՞ղ եք գնալ «Շիրակ» օդանավակայանից… հիմա մեկնում եք, օրինակ, Լառնակա՞։ Այն ժամանակ Լառնակա գնալու համար ձեզ մենակ մի բան է պետք լինելու՝ անձնագիրը չմոռանալ»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն