vcn6yhw42xlvjdhkojw19wmcd0g67exnxza34hzr

Նիկոլ Փաշինյանը Բերդավանում խոսել է սահմանազատման մասին | armenpress.am

armenpress.am Արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Բերդավան համայնքում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ առաջիկայում սպասվում են մեծ իրադարձություններ. սահմանազատում է տեղի ունենալու։

Նա նշել է, որ  սահմանազատման արդյունքում  Խորհրդային Միության ժամանակ եղած գիծը վերականգնվում է։

«Խաղաղությունը հաստատված է այն հիմքի վրա, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն ու սահմանները։ Սա նշանակում է, որ սահմանը լինելու է այն, ինչ Խորհրդային Հայաստանում  եղել է։ Սահմանազատումը սկսելու է հյուսիսից և ավարտվելու է մինչև Իրանի սահման։ Այն հատվածներում, որտեղ  ԹՐԻՓՓ նախագծի պրոյեկտ կսկսենք իրագործել՝ այդտեղ կարճ կտորներով կսահմանազատենք: Մնացած հատվածով պիտի նստենք աշխատենք»,-նշել է նա՝ հավելելով, որ Բերդավանում նման խնդիր չկա, փոխարենը նման խնդիր կա Արծվաշենում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն