նիկոլ փաշինյան քարոզարշավ

Զենքերի շուկան մեր առջեւ բացվեց, երբ ասացի՝ Ղարաբաղյան շարժումը չենք շարունակելու. Փաշինյան

Մինչև 2022 թվականը Հայաստանին զենք չվաճառող երկրները երկու պատճառ են բերել, որոնցից մեկը ՀԱՊԿ-ի անդամ լինելն է։ Այս մասին մայիսի 30-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ ասել է գործող վարչապետ, ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Փաշինյանի, եղել է ԼՂ կոնֆլիկտը։

«Երկրորդ պատճառն այն է եղել, որ մեզ ասել են՝ մենք վստահ չենք, ավելին՝ մենք վստահ ենք, որ դուք այդ զենքերն օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններից դուրս՝ նկատի ունենալով Ղարաբաղի կոնֆլիկտը։ Այսինքն՝ իրենք ասել են, որ Ղարաբաղի կոնֆլիկտի պայմաններում մենք ձեզ զենք չենք կարող վաճառել։ Ինչո՞ւ․ որովհետև իրենք ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Փաշինյանը նշել է, որ 2024 թվականին միջազգային շուկան բացվել է առանց որևէ սահմանափակումների: Սա տեղի է ունեցել այն պատճառով, որ Ադրբեջանն ու Հայաստանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը։

«Դրանից հետո միջազգային շուկան ասել է՝ մենք խնդիր չունենք, մենք տեսանք, որ դուք քայլ արեցիք, մենք կսկսենք ձեզ զենք վաճառել։ Իսկ 2024 թվականից հետո, երբ սահմանազատման հանձնաժողովների գործունեության համատեղ կանոնակարգը ստորագրվեց ու վավերացվեց, և Ալմա-Աթայի հռչակագիրը թե՛ Հայաստանում, թե՛ Ադրբեջանում ստացավ դեյուրե պարտադիր իրավական ուժ, այդ հարցն ընդհանրապես փակվեց: Եվ տեղի ունեցավ զենքի վաճառք այն բանի շնորհիվ, որ ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղի շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու»-ասել է Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն