66432_b

ՌԴ սահմանափակումների ֆոնին՝ Եվրոպան Հայաստանին ուղղված 50 մլն եվրոյի աջակցության փաթեթ է պատրաստում. Ֆոն Դեր Լայեն

Հեռախոսազրույց են ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Դեր Լայենը: Այս մասին X-ի իր էջում գրել է Ուրսուլա Ֆոն դեր Լայենը:

«Եվրոպան ամուր կանգնած է Հայաստանի կողքին. մենք աջակցության փաթեթ են պատրաստում: Ես Նիկոլ Փաշինյանի հետ խոսեցի Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ վերջերս կիրառված սահմանափակումների մասին։ Սա տնտեսական հարկադրանք է և անընդունելի»,- «X»-ում գրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

ԵՄ հրապարակած հայտարարության մեջ նշվում է, որ աջակցության փաթեթը ներառում է անհապաղ ֆինանսական օգնություն՝ ավելի քան 50 միլիոն եվրոյի չափով․ «Եվ ավելին ևս կտրամադրվի»։

Նշվում է, որ նպատակը հայկական որոշ ապրանքների, մասնավորապես՝ գյուղատնտեսական և պարենային արտադրանքի առևտուրը հեշտացնելն է։ Գործնական աջակցություն կտրվի տուժած ոլորտներին, ինչպիսին է հայկական ծաղկաբուծությունը՝ հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանը վերջերս անհիմն մեղադրանքների պատրվակով սահմանափակել է Հայաստանից ծաղիկների ներմուծումը։

Վաղը Լատվիա է ժամանելու 10 000 ծաղիկ ներառող բեռ։

«Մենք կշարունակենք նաև կապ ապահովել մեր բիզնեսների միջև՝ կատարելով Երևանում վերջերս կայացած Գագաթնաժողովում ստանձնած պարտավորությունները։ Թուրքիայի հետ առևտրային ուղիների վերջին վերաբացումը, ներառյալ Վրաստանի և Թուրքիայի տարածքով անցնող երկաթուղային կապը, շատ կարևոր առաջընթաց է։ Հայաստանն ունի ողջ ներուժը դառնալու Եվրոպան, Հարավային Կովկասը և Կենտրոնական Ասիան իրար կապող ռազմավարական հանգույց։

Մենք պատրաստ ենք աջակցել ենթակառուցվածքների և սահմանային անցակետերի զարգացմանը՝ տարածաշրջանային կապերի վերաբացմանը զուգընթաց։

Բոլոր այս ուղղություններով արդյունավետ համակարգումն ապահովելու համար մենք համաձայնեցինք ստեղծել ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խումբ։ Այն կվերահսկի բոլոր նախաձեռնությունների իրականացումը, ինչպես նաև ապագայում ձեռնարկվելիք հնարավոր հետագա քայլերը», – նշված է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնությունը վերջին շաբաթներին սահմանափակումներ է դրել հայկական մի շարք ապրանքների ներմուծման վրա, մասնավորապես՝ հայկական բուսասանիտարական հավաստագրերով ծաղիկներ, հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի, Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի: ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը այսօր հայտարարել է, որ իրենք առհասարակ որևէ սահմանափակում չեն մտցնում հայկական ապրանքների ներմուծման համար, և ըթանում է սովորական, բնականոն աշխատանք՝ միաժամանակ նշելով, որ պետք է տեսնել, թե ով կհաղթի [ՀՀ խորհրդարանական ընտրություններում], հետո միջոցներ ձեռնարկել, որոշումներ կայացնել։

 

Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմ, Եվրոպական համայնքի գագաթնաժողով, 05.05.2026

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն