Գյումրի

Գյումրիում ընտրակաշառքի կասկածանքով 3 անձ է ձերբակալվել

Հունիսի 7-ին ՆԳՆ-ում ստացվել է ահազանգ, որ Գյումրիի մի ընտրատեղամասի դիմաց քաղաքական ուժերից մեկի շտաբի ներկայացուցիչները ընտրակաշառք են բաժանում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

«ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերն անմիջապես մեկնել են նշված հասցե և ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են տեղափոխել երեք անձի։ Հայտնաբերվել են ընտրողների ցուցակներ։ Հանգամանքները պարզվում են»,- նշվում է տարածված հաղորդագրությունում։

Ավելի վաղ՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խոսնակը հայտնել էր, որ դիմակավորված անձինք Գյումրիում շրջափակել են «Ուժեղ Հայաստանի» գրասենյակը։

Ավելի ուշ «Առավոտ»-ը հայտնել է, որ Ոստիկանները վերադարձել են՝ նշելով, որ հսկողություն պիտի իրականացնեն դեպքի վայրում։ Նրանք ներս չեն թողել փաստաբան Արտուշ Հակոբյանին, որը հայտարարել է նման իրավունք չունեն, դեպքի վայրի հսկողություն կարող են իրականացնել տնից դուրս։ Փաստաբանն ահազանգել է ՄԻՊ։

«Ինֆոքոմը» Քննչական կոմիտեից եւ Հակակոռուպցիոն կոմիտեից փորձել էր դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտել, սակայն պատասխան էր ստացել, որ նկարագրված դեպքի հետ կոմիտեներն առնչություն չունեն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն