IMG_4391

Ամերիկյան նոր հարվածների թիրախում Բանդար Աբբասն է եղել, ըստ Թեհրանի՝ Հորմուզն անանցանելի է | azatutyun.am

azatutyun.am Ամերիկյան զինուժը երկրորդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանին։

Լրագրողների հետ զրույցում ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հաստատել է նոր հարվածների մասին տեղեկությունները․ «Ուժգին հարվածներ կհասցնենք նրանց թիրախներին, որպեսզի բարելավենք մեր գործունեության միջավայրը և թուլացնենք այն կարողությունները, որոնք Իրանը փորձում է ունենալ», – ասել է Պենտագոնի ղեկավարը։

Նոր հարվածների վերաբերյալ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարություն է տարածել․ «ԱՄՆ զորքերը Վաշինգտոնի ժամանակով 17:15-ին սկսել են ինքնապաշտպանական լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող մի շարք թիրախների՝ հետևելով գերագույն գլխավոր հրամանատարի հրահանգին», – փոխանցել են Կենտրոնական հրամանատարությունից՝ ընդգծելով, որ գործողությունն իրականացվում է «Իրանի անհիմն և շարունակական ագրեսիային» ի պատասխան։

Իրանական պետական IRNA լրատվականը հաղորդել է, որ Բանդար Աբբասի օդանավակայանի և ավիաբազայի մերձակայքում պայթյուններ են որոտացել։

Ըստ լրատվամիջոցի՝ ամերիկյան ուժերը հարվածել են նաև նավահանգստային Սիրիկ քաղաքին, որտեղ ռազմածովային բազա է տեղակայված։

AFP-ն, հղում անելով Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, հայտնել է, որ Իրանը ավիահարվածներ է հասցրել Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան բազաներին։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իսլամական Հանրապետության ռազմական ղեկավարությունը հայտարարել է Հորմուզի նեղուցը փակելու մասին, այդ թվում՝ նավթատարերի և այլ կոմերցիոն նավերի համար։ Թեհրանից զգուշացրել են՝ կթիրախավորեն նեղուցով անցնել փորձող նավերին։ Ըստ Վաշինգտոնի, սակայն, Հորմուզը անցանելի է մնում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն