01000000-0aff-0242-d7ad-08dc751411cf_w1023_r1

Ամերիկյան հարվածները հրադադարն անիմաստ են դարձրել. Իրանի ԱԳՆ | azatutyun.am

azatutyun.am Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից երկրին հասցված հարվածները՝ հայտարարելով, որ դրանք հրադադարը «գործնականում անիմաստ» են դարձրել։

«Միացյալ Նահանգների իրականացրած անօրինական և հանցավոր հարձակումները ոչ միայն ՄԱԿ-ի կանոնադրության ակնհայտ խախտում են, այլև ապրիլի 8-ի հրադադարը գործնականում անիմաստ են դարձնում», – ասվում է հայտարարությունում։

Իրանի արտաքին քաղաքական գերատեսչությունը նաև նշել է, որ «այս հանցավոր գործողության ծայրահեղ լուրջ հետևանքների պատասխանատվությունը կրում են Միացյալ Նահանգների ղեկավարները»:

Մինչ այդ ԱՄՆ-ն հարվածել էր իրանական թիրախների, ինչին ի պատասխան իրանական զինուժն էլ հայտարարել էր, որ հարվածներ է հասցրել ամերիկյան բազաների Հորդանանում, Բահրեյնում և Քուվեյթում, ինչից հետո Քուվեյթը փակել է իր օդային տարածքը: Դրանից հետո Իրանը հայտարարեց, թե փակում է Հորմուզի նեղուցը: Մինչդեռ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը պնդել, թե նեղուցը բաց է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն