8739c39a-c7f2-48de-b71e-9885a18ecad4_w1023_r1

Թրամփը չեղարկել է այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածները | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չեղարկել է այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածները։

«Հաշվի առնելով այն փաստը, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ քննարկումները ներկայացվել են Իրանի բարձրագույն ղեկավարությանը և ստացել են հավանություն, ես՝ որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ, չեղարկել եմ այսօր երեկոյան Իրանի դեմ նախատեսված հարվածներն ու ռմբակոծությունները»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահն այսօր ավելի վաղ սոցցանցում գրել էր, որ Միացյալ Նահանգներն այս գիշեր շատ ուժեղ կհարվածի Իրանին: Թրամփը նաև սպառնացել է առաջիկայում գրավել իրանական Խարգ կղզին, որտեղ մշակվում երկրի արտահանվող նավթի մոտ 90%-ը:

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն