d1f44d69-6b7c-4108-9403-bfb83792abe1_w1023_r1

Թրամփը պնդում է, թե Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ | azatutyun.am

azatutyun.am Իրանը համաձայնել է երբեք միջուկային զենք չունենալ, Ջորջիա նահանգի փոխնահանգապետ Բըրն Ջոնսի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահը՝ խոսելով խաղաղության շուրջ Իրանի հետ ձեռք բերված համաձայնության մասին:

«Չգիտեմ՝ լսե՞լ եք, թե՞ ոչ, բայց մենք այսօր ավարտեցինք Իրանի հետ պատերազմը։ Եվ նրանք համաձայնել են երբեք միջուկային զենք չունենալ, ինչը մենք էինք պնդում: Սա էր ամբողջ նպատակը։ Սա էր հաջողության 95%-ը»,- ասել է Թրամփը:

«Կարևորն այն է, որ Իրանում միջուկային զենք չի լինի։ Դա նշանակում է, որ այն չի մշակվի, նաև չեն գնի»,- ասել է ԱՄՆ նախագահը:

«Նրանք ունեին մի կետ, որ միջուկային զենք չեն մշակի։ Ես ասացի՝ իսկ գնելու մասին ի՞նչ կասեք։ Նրանք ասացին՝ չէինք ներառել դա։ Այսպիսով, երկու օր անց նրանք համաձայնեցին դրան։ Մենք ստացանք այն ամենը, ինչ ուզում էինք»,- պնդել է Սպիտակ տան ղեկավարը:

Սակայն Թեհրանից հայտնել են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայի խոսքով՝ բանակցվող փաստաթղթի մեծ մասը համաձայնեցված է, սակայն քննարկումները շարունակվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն