1lurer.am Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին արձագանքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, ըստ որի Թեհրանի հետ «հիանալի համաձայնագիր կարող է ստորագրվել» արդեն այս շաբաթավերջին: Նա զգուշացրել է ԶԼՄ-ներին զերծ մնալ ենթադրություններից:
«Իսլամաբադի փոխըմբռնման հուշագիրը երբեք այսքան մոտ չի եղել ավարտին։ Մինչև դրա վերջնական մշակումը ԶԼՄ-ները պետք է զերծ մնան դրա բովանդակության վերաբերյալ շահարկումներից։ Մեր պատասխանատու և թափանցիկ մոտեցմանը համապատասխան՝ հանրությանը ժամանակին կներկայացվեն բոլոր մանրամասները»,- գրված է արտգործնախարարի Իքսի էջում: