hayastani-m-19-havak-akan

Հայտնի են Հայաստանի Մ-19 հավաքականի մրցակիցները ԵԱ-ի որակավորման փուլում

Շվեյցարական Նիոնում գտնվող ՈՒԵՖԱ-ի կենտրոնական գրասենյակում հունիսի 15-ին կայացել է ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 2026/27 մրցաշրջանի որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։

Հայաստանի Մ-19 հավաքականն ընդգրկվել է B լիգայի B6 խմբում։ Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմի մրցակիցներն են Կիպրոսի և Ալբանիայի Մ-19 հավաքականները, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Հանդիպումները կկայանան աշնանը։ Ստույգ ժամանակացույցը ՈւԵՖԱ-ն կհայտնի ավելի ուշ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն