10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով. Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով. Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմ

10-ից ավելի հայ հոգևորականներ չեն կարողացել վերադառնալ ՌԴ-ի ծխեր՝ վարժական հավաքների պատճառով: Այս մասին հայտնել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմը։

Մամուլի ծառայությունից նաև հայտնել են Հայաստանում զինվորական հավաքների զորակոչված 2 հոգևորականների անունները։

Նրանք են՝ Արսեն քահանա Իսրայելյանը (Սուրբ Սարգիս եկեղեցի, ք.Վորոնեժ) և Երեմիա քահանա Վարդանյանը (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, ք. Իժևսկ), որոնք նախկինում ծառայել են բանակում որպես հոգևորականներ։ Նրանք արդեն մասնակցում են վարժական հավաքներին, հայտնում է թեմի տելեգրամյան ալիքը։

«Շտապ և անսպասելի կարգով կազմակերպված հավաքներ անցկացնելու որոշման հետևանքով հոգևորականները չեն կարողացել ժամանակին վերադառնալ իրենց ծառայության վայրերը, ինչը խաթարել է ծխերի սովորական գործունեությունը: Այնուամենայնիվ, հոգևորականները պատրաստ են կատարել իրենց պարտքը հայրենիքի հանդեպ»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն