103799439_0016001067_1440x900_80_0_1_38d884b9f24a18b3c45eac6ffcc7abe3-jpg

«Հայաստանը» և «Ուժեղ Հայաստանը» քննարկում են համագործակցության հարցը․ Լևոն Քոչարյան | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» դաշինքները շարունակում են քննարկումները համագործակցության վերաբերյալ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Լևոն Քոչարյանը։

«Քննարկումներ կան, երբ որ լինի հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան, դա կարվի, հիմա ես առաջ չընկնեմ»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Հավելեց՝ երկու դաշինքների առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանն ու Սամվել Կարապետյանը չեն հանդիպել, բայց այստեղ խնդիր չի տեսնում։

«Եթե կարիք լինի հանդիպելու, կհանդիպեն, հեռախոսով կարող են զրուցել, այստեղ որևէ խնդիր չկա»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է միասնական հանրահավաք անցկացնելու հնարավորությանը, այս հարցում ևս Քոչարյանն ասաց, որ չի ցանկանում շտապել։

Նա հավելեց, որ իշխանությանը հեռացնելու համար չեն բացառում նաև փողոցային պայքարը, սակայն այն չպետք է ինքնանպատակ լինի։ Նման քայլի գնալուց առաջ պետք է կազմակերպիչները գործողությունների շարունակությունն ու հաջողության հնարավորությունը տեսնեն։

«Ցանկացած փողոցային պայքար, երբ արդյունքի չի հասնում, կարծում եմ՝ հիասթափությունն ավելի է խորացնում։ Մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե տուժել են, թե զրկանքներ կրել, բայց դա անելու համար պետք է որոշակի ճանապարհ տեսնել»,- նշեց նա։

Շեշտեց՝ փողոցային պայքարն օրակարգից հանված չէ։ Վստահ է, որ սա պետք է ոչ թե մի քաղաքական ուժի, այլ հավաքական ընդդիմության որոշում լինի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն