Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը տևական ժամանակ փակ կլինի | armenpress.am

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը տևական ժամանակ փակ կլինի

Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը, մի շարք կազմակերպչական գործընթացներով պայմանավորված, օգոստոսի 10-31-ը փակ կլինի։

«2026 թվականի օգոստոսի 10-31-ը ներառյալ Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահն այցելուների համար չի գործի՝ պայմանավորված արխիվային գործերի առկայության և ամբողջականության ստուգմամբ, փաստաթղթերի ֆիզիկական վիճակի գնահատմամբ, արխիվապահոցներ գործերի վերադարձով, վերահաշվառմամբ և այլ կազմակերպական գործընթացներով։

Նշված աշխատանքներն իրականացվում են արխիվային փաստաթղթերի պատշաճ պահպանությունն ու հաշվառումն ապահովելու, ինչպես նաև օգտվողների սպասարկման որակը բարելավելու նպատակով։ Խնդրում ենք հաշվի առնել այս հանգամանքը ձեր այցը և աշխատանքները պլանավորելիս»,–  նշված է Ազգային արխիվի տարածած հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն