news.am Իրանի Բուշեհրի ԱԷԿ-ում ռուս մասնագետների թիվը հաջորդ շաբաթ նախատեսվում է հասցնել մոտ 150-ի։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս»-ը, հայտնել է «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը։
«Առայժմ 47-ն են, հաջորդ շաբաթ արդեն հասնում են 150-ի», – Դելիում լրագրողներին ասել է նա։
Լիխաչովի խոսքով՝ ռուս մասնագետների մի մասը կժամանի կայան՝ առաջին էներգաբլոկի պլանային-կանխարգելիչ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար։
Այսպիսով, խոսքը վերաբերում է ոչ միայն շինարարական աշխատանքներում ներգրավված աշխատակիցներին, այլև այն մասնագետներին, որոնք մասնակցելու են օբյեկտի տեխնիկական սպասարկմանը։