ՌԴ-ն հարվածել է Սումիի բնակելի շենքին և առևտրի կենտրոնին. 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 4 երեխա | azatutyun.am

ՌԴ-ն հարվածել է Սումիի բնակելի շենքին և առևտրի կենտրոնին. 6 մարդ է տուժել, այդ թվում՝ 4 երեխա | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի Սումի քաղաքի բնակելի շենքի ուղղությամբ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել առաջին հարկում, հայտնել է Ուկրաինայի Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ չորս երեխա։

Հարձակման է ենթարկվել նաև առևտրի կենտրոնը, որտեղ խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են փրկարարները։

«Հենց փրկարարները սկսել են հրդեհաշիջման աշխատանքները, հակառակորդը կրկնակի հարվածներ է հասցրել։ Հարձակումներից մեկի հետևանքով ոչնչացվել է ծառայողական ավտոմեքենան, իսկ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ևս մեկ մեքենա վնասվել է», նշվում է հաղորդագրությունում։

Խարկովում հարվածի տակ է հայտնվել մի առանձնատուն, որտեղ հրդեհ է բռնկվել։ Առավոտյան հարձակման հետևանքով տուժել է հինգ մարդ, այդ թվում՝ 12-ամյա երեխա։

Ուկրաինայի զինված ուժերի Ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուս զինվորականները Ուկրաինայի վրա արձակել են 58 ԱԹՍ, որոնցից 46-ը խոցվել են։ Եվս 8 անօդաչու ԱԹՍ-ներ հարվածներ են հասցրել յոթ տարբեր վայրերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն