Փաստաբանը միջնորդում է փոխել «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը | azatutyun.am

Փաստաբանը միջնորդում է փոխել «Հայաստան» դաշինքից ԱԺ պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի տնային կալանքը | azatutyun.am

azatutyun.am «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի մանդատ ստացած Արթուր Սարգսյանի փաստաբան Արամ Վարդևանյանը նրա տնային կալանքը փոխելու միջնորդություն է ներկայացնում դատարան՝ հղում անելով Սահմանադրական դատարանի 2021 թվականի որոշմանը, որ «անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ»:

Անցած տարվա դեկտեմբերից Սարգսյանը տնային կալանքի տակ է: Նա մեղադրյալ է վարչապետի հրաժարականի պահանջով 2024-ին փողոցային պայքարն առաջնորդած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով:

Արթուր Սարգսյանը մեղադրվում է ահաբեկչություն նախապատրաստելու և իշխանությունը զավթելու համար, մեղքը չի ընդունում։

Արթուր Սարգսյանը, որը նաև 8-րդ գումարման պատգամավոր է, անձեռնմխելիությունից զրկվեց 2025-ի հուլիսին:

Հինգ տարի առաջ ՍԴ որոշման արդյունքում Սարգսյանն արդեն մեկ անգամ կալանքից ազատվել է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն