news.am Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Բահրեյնում ամերիկյան Amazon ընկերության տվյալների կենտրոնի վրա հարձակման մասին։ Այս մասին հայտնել է Իրանի պետական հեռուստատեսությունը։
ԻՀՊԿ-ում պնդում են, որ օբյեկտը «ոչնչացվել» է, այն օգտագործվել է ԱՄՆ շահերից բխող հետախուզական տեղեկատվություն հավաքելու համար։
Amazon-ը և Բահրեյնի իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել իրանական կողմի հայտարարությունները։
Ավելի վաղ՝ չորեքշաբթի, ԻՀՊԿ-ն արդեն հայտնել էր այս օբյեկտին հարված հասցնելու մասին։