ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը ազատման դիմում է գրել։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում.
«Հարգելի՛ սիրելիներ,
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ավարտով պայմանավորված` ավարտում եմ աշխատանքս ՀՀ Ազգային ժողովում։
Շնորհակալություն եմ հայտնում ԶԼՄ-ների ներկայացուցիչ բոլոր ընկերներիս, գործընկերներիսլրագրողներ, խմբագիրներ բոլոր-բոլորին` հիանալի համագործակցության համար։
Եվ իհարկե, հատուկ շնորհակալությունս պարոն Սիմոնյանին` վստահության և ստացված համատեղ աշխատանքի համար»,- գրել է նա։