factor.am Հուլիսի 24-ի Ռուսաստանը հրթիռային հարված է հասցրել Կիևին և Կիևի մարզին։ Ուկրաինական լրատվամիջոցները, հղում անելով պաշտպանական սարքավորումներ արտադրող «First Contact» ընկերության հիմնադիր Վալերի Բորովիկին, հաղորդել են, որ ռուսական ուժերը հարվածել են Կիևի մարզի Բուչանսկի շրջանում գտնվող զորավարժարանին, գրում է Meduza-ն։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր տելեգրամ ալիքում գրել է Կիևի մարզում փրկարարական գործողության մասին։ Նա հայտնել է, որ ռուսական հարվածի հետևանքով այնտեղ զոհվել է 6 մարդ։ Զելենսկին գրել է, որ հայտնի են «տասնյակ տուժածների» մասին՝ առանց լրացուցիչ մանրամասներ բացահայտելու։
Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուժերը հարվածել են «մասնավոր զորավարժարանին, որտեղ միջոցառում էր տեղի ունենում»։ Կիևի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Օլեյնիկը հայտնել է, որ կան զոհեր և վիրավորներ՝ հավելելով, որ միջադեպի մանրամասները քննվում են։
Ուկրաինայի գլխավոր դատախազ Ռուսլան Կրավչենկոն հայտնել է Կիևի մարզի վրա ռուսական հարվածի հետևանքով 10 զոհի և շուրջ 100 վիրավորի մասին: Հետաքննություն է սկսվել «միջոցառման կազմակերպման և անցկացման ընթացքում ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար, որը հանգեցրել է մահվան և այլ լուրջ հետևանքների»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում