Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել | azatutyun.am

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել | azatutyun.am

azatutyun.am Այսօր վաղ առավոտյան ռուսական ուժերը հարվածել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին, որի հետևանքով առնվազն երեք շրջաններում հրդեհներ են բռնկվել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ ռուսական կողմը մայրաքաղաքը թիրախավորել է բալիստիկ հրթիռներով։

Կլիչկոն նշել է, որ հրդեհ է բռնկվել կենտրոնական թաղամասի բազմահարկ բնակելի շենքի յոթերորդ և ութերորդ հարկերում:

Զոհերի մասին տեղեկություններ չկան:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին զգուշացրել էր, որ հաջորդ 48 ժամվա ընթացքում հավանական են ռուսական նոր հարձակումներ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն