Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կան | azatutyun.am

Ռուս-ուկրաինական փոխադարձ հարվածներից զոհեր կան | azatutyun.am

azatutyun.am Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը նախօրեին ռուսական ուժերի բալիստիկ հրթիռային հարձակման է ենթարկվել, հայտնել են տեղական իշխանությունները, այլ շրջաններ օրվա ընթացքում ռմբակոծությունների են ենթարկվել, որի հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։

Ռուսական կողմից էլ հայտնել են, որ Մոսկվայի վերահսկողության տակ գտնվող ուկրաինական տարածքները նույնպես հարձակման են ենթարկվել, Գորլիվկայում ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով չորս մարդ է զոհվել:

Դոնի Ռոստովում էլ գիշերը ուկրաինական օդային հարձակման հետևանքով զույգ է զոհվել, հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը: Նրա խոսքով՝ ևս հինգ մարդ վիրավորվել է, որոնցից երկուսի վիճակը ծանր է գնահատվում։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերվա ընթացքում Ուկրաինայի ուղղությամբ յոթ բալիստիկ հրթիռ և 136 անօդաչու է արձակել:

Ուկրաինայի հյուսիսում գտնվող Չեռնիգով քաղաքում ռուսական ԱԹՍ-ն հարվածել է սուպերմարկետին, երկու մարդ է սպանվել, այդ թվում՝ 9-ամյա երեխա։ Հաղորդվում է 25 վիրավորի մասին։

«Սա ռուսական դիտավորյալ ահաբեկչություն է, որը ռազմական որևէ արդարացում չունի», – հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Խարկով քաղաքում էլ մեկ մարդ է զոհվել, տեղեկացրել է քաղաքապետ Իգոր Տերեխովը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն