ՀՀ Ազգային ժողովն ունի պաշտոնական նոր կայք

ՀՀ Ազգային ժողովը նոր կայք ունի

Օրեցօր զարգացող գործիքակազմերի ֆոնին Ազգային ժողովի աշխատակազմը որոշեց ԱԺ պաշտոնական կայքը փոխարինել բոլորովին նոր չափանիշներով։ Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

«Շուրջ 6 տարի տեւած երկարատեւ աշխատանքներից հետո նոր կայքն արդեն պատրաստ է ներկայանալ հանրությանը նոր տեսքով, աշխատանքային նոր գործիքներով, որոնման առավել արդյունավետ միջոցներով, տեղեկատվական անվտանգության բարձր մակարդակով։

ԱԺ նոր կայքի գործարկման փուլում՝ միգրացիոն ժամանակահատվածում, հնարավոր է լինեն որոշակի տեխնիկական խնդիրներ, սակայն դրանք կկրեն ժամանակավոր բնույթ՝ վստահեցնում են պատասխանատուները։

Նշենք, որ կայքի այցելուները հնարավոր խնդիրների մասին կարող են տեղեկացնել կայքի հետադարձ կապի միջոցով»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն