factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է երեքշաբթի Սպիտակ տանն ընդունել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ առանձին հանդիպումների համար։ Սպասվում է, որ քննարկումները կկենտրոնանան Ուկրաինայի և Մերձավոր Արևելքի հակամարտությունների վրա: Այս մասին CNN-ին հայտնել է Սպիտակ տան պաշտոնյան։
Ըստ աղբյուրի՝ Թրամփը կհանդիպի Նեթանյահուի հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմը, Լիբանանի հետ բանակցությունների առաջընթացը և Աբրահամի համաձայնագրերի ընդլայնման ջանքերը։ Մինչ այս, Թրամփը խոստովանել էր, որ ինքն ու Նեթանյահուն լիովին համաձայն չեն Իրանի հարցում, բայց և ասել էր, որ շարունակում են սերտորեն համագործակցել։
«Մենք փոքր տարբերություն ունենք, բայց բավականին մոտ ենք»,- երկուշաբթի լրագրողներին ասել էր Թրամփը։
Թրամփի և Զելենսկիի հանդիպման ժամանակ կքննարկվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ընթացող խաղաղության գործընթացը։
«Հիմա ժամանակն է դադարեցնել պատերազմը»,- հավելել է ամերիկացի պաշտոնյան։
Ե՛վ Նեթանյահուն, և՛ Զելենսկին նախատեսում են մասնակցել հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի հուղարկավորությանը Վաշինգտոնում։
Ուկրաինայի նախագահն արդեն ժամանել է ԱՄՆ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում