ՌԴ-ն արձակել է 131 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 նավերի է հարվածների մասին | azatutyun.am

ՌԴ-ն արձակել է 131 ԱԹՍ. ՌԴ ՊՆ-ն հայտնել է ուկրաինական 2 նավերի է հարվածների մասին | azatutyun.am

azatutyun.am Անցած գիշեր ռուսական զորքերը Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 131 անօդաչու թռչող սարք, որոնցից 107-ը խոցվել է, հայտնել են Ուկրաինայի զինված ուժերի Օդային ուժերը։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան հայտնել է, որ ռուսական հարվածների հետևանքով Նիկոպոլի շրջանում մեկ մարդ է տուժել։ Նրա խոսքով՝ վնասվել են գյուղատնտեսական ձեռնարկություն, բենզալցակայան, խանութ, իսկ Կամենսկի շրջանում՝ ենթակառուցվածքներ։

Ռուս զինվորականները անօդաչու սարքով հարվածել են Խերսոնի Դնեպրովսկի շրջանում երթուղային միկրոավտոբուսի։ Վիրավորվել է 62-ամյա կին։

Խերսոնի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը հայտնել է, որ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանը հարձակվել է մարզի բնակավայրերի կենսական և սոցիալական ենթակառուցվածքների, ինչպես նաև բնակելի թաղամասերի վրա։ Վնասվել է երեք բազմահարկ և ութ առանձնատուն։ Երեք մարդ զոհվել է, ևս 10-ը՝ վիրավորվել։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն