ԱՄՆ ազգային հետախուզությունը կղեկավարի նախկին դատախազ Ջեյ Քլեյթոնը | azatutyun.am

ԱՄՆ ազգային հետախուզությունը կղեկավարի նախկին դատախազ Ջեյ Քլեյթոնը | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ Սենատը հաստատել է Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազ Ջեյ Քլեյթոնի նշանակումը Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում։ Նրա թեկնածությանը կողմ է քվեարկել 51, դեմ՝ 47 սենատոր։

2025 թվականից Քլեյթոնը զբաղեցնում էր Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատախազի պաշտոնը և ղեկավարել է մի շարք աղմկահարույց գործեր, այդ թվում՝ Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի դեմ թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քննությունը։

Թեև Քլեյթոնը հետախուզության ոլորտում աշխատանքային փորձ չունի, նա կղեկավարի ԱՄՆ հետախուզական համայնքը, որը միավորում է 18 գերատեսչություն, այդ թվում՝ ԿՀՎ-ն և Ազգային անվտանգության գործակալությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն