ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը | armenpress.am

ԱՄՆ-ն արգելել է վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների դաշնային օժանդակությունը | armenpress.am

armenpress.am Վաշինգտոնը սահմանել է նոր նորմեր, որոնք ուղղված են ԱՄՆ-ում և այլ երկրներում վտանգավոր բժշկական-կենսաբանական հետազոտությունների, այդ թվում՝ տարբեր հիվանդություննրի հարուցիչների ֆունկցիաների ուժեղացման դաշնային օժանդակման դադարեցմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության և Առողջապահության և սոցիալական ծառայությունների նախարարության համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է հուլիսի 28-ին։

«Բժշկական-կենսաբանական հետազոտությունների շնորհիվ  ստեղծվել են պատվաստանյութեր և դեղամիջոցներ, որոնք թույլ են տվել փրկել կյանքեր, ձեռք են բերվել այլ հաջողություններ բժշկական ոլորտում, բայց գիտական ​​առաջընթացը երբեք չպետք է ապահովվի ի վնաս հանրային կամ ազգային անվտանգության», – նշվում է փաստաթղթում։

Ըստ հայտարարության՝ նոր նորմերի սահմանումը նպատակ ունի «դադարեցնելու (հարուցիչների) ֆունկցիաների ուժեղացման վտանգավոր հետազոտությունները, որոնք պատշաճ վերահսկողության և սահմանափումների բացակայության դեպքում կարող են սպառնալիք ներկայացնել մարդկային կյանքի համար», ինչպես նաև ռիսկեր ստեղծել «Միացյալ Նահանգների տնտեսական և ազգային անվտանգության» համար։

Նոր նորմերի համաձայն՝ ԱՄՆ դաշնային բյուջեի միջոցները «երբեք չպետք է օգտագործվեն վտանգավոր ֆունկցիաների ուժեղացման կամ այլ կենսաբանական ռիսկերի տարածման հետ կապված վտանգավոր հետազոտությունների օժանդակման համար՝ անկախ այն բանից՝ դրանք անցկացվում են Միացյալ Նահանգներում, թե այլ երկրներում»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն