Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկը | 1lurer.am

Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի նկատմամբ հավասար վերահսկողություն սահմանելու վերաբերյալ Օմանի առաջարկը | 1lurer.am

1lurer.am The Wall Street Journal-ը, հղում անելով տեղեկացված աղբյուրներին, հաղորդում է, որ Օմանը Հորմուզի նեղուցի նկատմամբ միասնական վերահսկողություն սահմանելու ժամանակավոր ծրագիր է առաջարկել: Սակայն Թեհրանն այն մերժել է՝ պահանջելով, որ իր վերահսկողության տակ հայտնվի ջրային ուղու առյուծի բաժինը, որը վճռորոշ նշանակություն ունի նավթի համաշխարհային մատակարարումների համար:

Պարբերականը նշում է, որ այդպիսով Իրանը սպառնալիքի տակ է դրել ԱՄՆ-ի հետ հակամարտության դադարեցման շուրջ բանակցությունների արագ վերսկսման հույսերը:

Իր հերթին, Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին թերթին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի Վաշինգտոնի հետ բանակցությունների հաջորդ փուլին, եթե Օմանը չաջակցի նեղուցի մեծ մասն իր վերահսկողության տակ տրամադրելու Իրանի առաջարկին: Նրա խոսքով՝ Օմանի ծրագիրը «չի լուծում Իրանի անվտանգության խնդիրները»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն