ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը | 1lurer.am

ՊԵԿ-ում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

«Մաքսային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի հերթական նիստում այսօր խորքային քննարկումներ ունեցանք աշխատանքային մի շարք կարևոր հարցերի շուրջ: Քննարկեցինք նաև մաքսային բարեփոխումների ընթացքը։ Ուրախ եմ արձանագրել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությունն աճել է, և այսօր ավելի համակարգված ու թիրախային ենք աշխատում։

Միաժամանակ, մաքսային բարեփոխումների այս ակտիվ ընթացքին զուգահեռ՝ մաքսային ծառայողները պետք է շարունակեն զարգացնել իրենց մասնագիտական կարողությունները, փոխեն մտածողությունն ու դառնան իրականացվող փոփոխությունների լիարժեք կրողը։ Միայն այսպես կարող ենք նոր որակ հաղորդել բարեփոխումների արդյունավետությանը»,- գրել է ՊԵԿ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն