azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են տեղի ունեցել, միաժամանակ, սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։
«Շատ լավ քննարկումներ ենք ունենում։ Նրանք չեն ուզում դա ընդունել, բայց այո, դա մի փոքր անհանգստացնող է, – Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը»
«Միակ բանը, որ կարևոր է, գործնական քայլերն են, և նրանք ցանկանում են համաձայնագիր կնքել։ Կտեսնենք՝ ինչ կստացվի։ Եթե նրանք համաձայնության չգնան, դա նրանց համար շատ վատ կլինի»։
Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին՝ նախագահը վստահեցրել է՝ ջրային ուղին շուտով բաց է լինելու նավագնացության համար․ «[Հորմուզի] նեղուցը շատ շուտով բաց կլինի կամ էլ նրանք [Իրանը] շատ ծանր հարվածի կենթարկվեն, և նեղուցը բաց կլինի»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում