Իրանն ԱՄՆ-ին է մեղադրում Օմանի հետ Հորմուզի շուրջ համաձայնագրի ձգձգման համար | azatutyun.am

Իրանն ԱՄՆ-ին է մեղադրում Օմանի հետ Հորմուզի շուրջ համաձայնագրի ձգձգման համար | azatutyun.am

azatutyun.am Հորմուզի նեղուցի շուրջ Օմանի հետ բանակցություններում համաձայնության ձեռք բերումը հետաձգվում է ԱՄՆ միջամտության և ռազմական գործողությունների սպառնալիքների պատճառով, իրանական Sepah News-ին ասել է բանակցություններին ծանոթ իրանցի պաշտոնյան, ում անունը չի նշվում։

«Օմանի հետ Հորմուզի նեղուցի վերաբերյալ գործարքի հետաձգման հիմնական պատճառը ԱՄՆ միջամտությունն ու Թրամփի սպառնալիքներն են», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, թե համաձայնագրի ձեռք բերումը կհետաձգվի այնքան ժամանակ, «քանի դեռ գոյություն ունեն ԱՄՆ միջամտությունը և Իրանի դեմ ռազմական հարձակման սպառնալիքները»։ Իրանցի պաշտոնյան հավելել է, որ «Իրանը սպառնալիքների պայմաններում որևէ համաձայնագիր չի կնքի»։

Իրանի պետական Press TV հեռուստաալիքն իր հերթին հաղորդում է, որ Իրանի և Օմանի միջև բանակցությունները մտել են «նոր փուլ», և կողմերը մոտ են փոխըմբռնման։ Հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի՝ հեռուստաալիքը հայտնել է, որ բանակցությունների «նպատակն է Հորմուզի նեղուցով միջին միջանցք ստեղծել՝ անվտանգ նավարկություն ապահովելու և Իրանի՝ որպես ափամերձ պետության իրավունքները պաշտպանելու համար»։ Ըստ պաշտոնյայի՝ գործարկվելուց հետո նոր միջանցքը կփոխարինի ինչպես գոյություն ունեցող հյուսիսային, այնպես էլ հարավային երթուղիներին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն