Թրամփը կրկին դրական է որակել Իրանի հետ ենթադրյալ բանակցությունները | azatutyun.am

Թրամփը կրկին դրական է որակել Իրանի հետ ենթադրյալ բանակցությունները | azatutyun.am

azatutyun.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ բանակցությունները «կարծես թե բավականին լավ են ընթանում»՝ հերթական անգամ դրական բնութագրելով Իրանի պատերազմն ավարտելուն միտված քննարկումները, թեև պաշտոնական Թեհրանից շարունակում են չհաստատել, թե բանակցություններ էին նախատեսվում Վաշինգտոնի հետ։

«Լսել եմ, որ շատ լավ են անցնում», – ասել է Թրամփը Fox News-ի թղթակից Թոմ Դուրյանի հետ հարցազրույցում։

«Ես նպատակ չունեմ մարդկանց սպանել և լիովին կործանել ամեն ինչ, և մենք հենց այդ ուղղությամբ էինք շարժվում։ Եվ նրանք ցանկանում էին բանակցել, և մենք դա ենք անում, և կարծես թե բավականին լավ է ընթանում», – իր խոսքում նշել է Սպիտակ տան ղեկավարը։

Նախագահ Թրամփը նախօրեին պնդել էր, թե երեքշաբթի «ողջ օրվա ընթացքում» Իրանի հետ «շատ լավ քննարկումներ» են անցկացվել՝ միաժամանակ սպառնալով Իրանին «շատ կոշտ» հարված հասցնել, եթե համաձայնության չհասնեն։

Անդրադառնալով համաշխարհային էներգետիկ մատակարարումների համար առանցքային Հորմուզի նեղուցի ճգնաժամին՝ նա վստահեցրել էր, որ ջրային ուղին շուտով բաց է լինելու նավարկության համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն