azatutyun.am Ազգային ժողովը սկսեց քննարկել ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցը։
Մինչ այդ խորհրդարանն արդեն ընտրել է երկու փոխնախագահների․ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» այդ պաշտոններում ընտրվել են Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը։
ԱԺ նախագահի երեք տեղակալներից մեկի, ինչպես նաև մշտական հանձնաժողովներից չորսի նախագահների պաշտոնները օրենքով հատկացված են ընդդիմությանը: