Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում. Նարեկ Կարապետյանը՝ կաթողիկոսի

«Ուժեղ Հայաստան»-ը վաղը Վաղարշապատում կլինի՝ ներկա գտնվելու Կաթողիկոսի դատական նիստին

Վաղը՝ ժամը 4-ին, Վաղարշապատի դատարանում տեղի է ունենալու մի տարօրինակ բան․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը որպես մեղադրյալ հրավիրվել է դատարան։ Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ընթացքում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Հայաստանի իշխանությունները խայտառակ ճնշման քայլ են անում, և պատմության մեջ նմանը չունեցող դեպք է արձանագրվելու։

Վաղը մենք ԱԺ-ում չենք լինի, մեր հայրենակիցների հետ մենք կլինենք Վաղարշապատում, որպեսզի բոլորը տեսնեն, որ մեր կրոնական զգացմունքների հետ խաղն ունենալու է հետևանքներ», – նշեց Կարապետյանը։

Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։

Փաստաբանը հայտնել է, որ վերջիններս մասնակցելու են իրենց գործով օգոստոսի 7-ի դատական առաջին նիստին:

Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն