Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2026 թվականի օգոստոսի 6-ին էլեկտրոնային ստորագրության համակարգում առկա են խնդիրներ և համակարգը մոտ 2 ժամ կլինի անհասանելի։
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն այդ մասին հաղորդագրություն է տարածել։
«Միաժամանակ, հայտնում ենք, որ էլեկտրոնային ստորագրությունը սպասարկող կազմակերպության կողմից ստացված տեղեկատվության համաձայն, կատարվում են աշխատանքներ՝ հնարավորինս արագ համակարգի բնականոն ռեժիմով աշխատանքի վերականգնման համար։
Հայցում ենք հարկ վճարողների ներողամտությունը՝ պատճառված անհարմարության համար»,- ասված է հաղորդագրության մեջ։