factor.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկու գործադիր հրամանագիր է ստորագրել, որոնք ուղղված են ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիության տրամադրումը սահմանափակելուն, ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված հաղորդագրությունում, փոխանցում է Current time-ը։
Հրամանագրերից մեկը սահմանում է օտարերկրյա քաղաքացիների երեխաների կատեգորիաները, որոնք իրավունք չունեն ծննդյան իրավունքով ԱՄՆ քաղաքացիություն ստանալ: Այս ցանկը ներառում է դեսպանների և դեսպանատների աշխատակիցների, օտարերկրյա կառավարությունների կամ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների երեխաներին, այն նորածիններին, որոնց ծնողներից մեկը ներգրավված է առևտրային կամ խարդախության գործարքներում՝ ծննդյան իրավունքով քաղաքացիություն ստանալու համար, երեխաներին, որոնց ծնողները կամ ծնողներից մեկը ներգրավված են Միացյալ Նահանգներում փոխնակ մոր հետ առևտրային գործարքի մեջ՝ երեխայի ծնվելու համար, ԱՄՆ տարածքում կամ ԱՄՆ տարածքային այն ջրերում ծնված երեխաներին, որտեղ դաշնային օրենքով քաղաքացիություն չի շնորհվում, երեխաներին, որոնց ծնողներից մեկն «օտար թշնամի» է, այդ թվում՝ ահաբեկչական կազմակերպության անդամ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում