azatutyun.am «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը լքեց Ազգային ժողովի նիստերի դահլիճը:
Ընդդիմադիր խմբակցությունը մեկնելու է Էջմիածին՝ ժամը 16-ին լինելու Վաղարշապատի դատարանի առջև, որտեղ մեկնարկելու է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և մյուս բարձրաստիճան հոգևորականների գործով դատական նիստը:
Գործընկերներին միացան նաև որոշ պատգամավոր ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցությունից:
«Ուժեղ Հայաստան»-ից խորհրդարանում մնացին միայն ելույթների համար հերթագրված պատգամավորները:
Հիշեցնենք՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի և Հայ առաքելական եկեղեցու Գերագույն հոգևոր խորհրդի 6 անդամների դեմ գործն ուղարկվել է դատարան։ Այսօր կայալանիք դատական առաջին նիստին վերջիններս կմասնակցեն։
Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ՝ կարգալույծ հռչակված եպիսկոպոս Արման Սարոյանի վերաբերյալ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: