Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն | factor.am

Վայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննություն

Վայոց ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխված 59-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է ոչ թե պատահական վայր ընկնելու, այլ վիճաբանության ընթացքում դանակահարվելու հետևանքով։ Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում 48-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:

«Հուլիսի 28-ին` կեսգիշերն անց, Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզի վարչություն հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ որովայնի ծակած վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել Սյունիքի մարզի Հացավան գյուղի բնակիչ 59-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց մեկնած օպերատիվ խմբին նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է ապակիների կույտի վրա ընկնելու հետևանքով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Վայոց Ձորի քրեական ոստիկանները հավաստի տեղեկություններ են ստացել, որ Մասիս քաղաքի հարակից տարածքում գտնվող գազալցակայանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխված տղամարդուն դանակահարել էր Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ 48-ամյա տղամարդը։

Նորամարգի բնակիչ 48-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին։
Կատարվում է նախաքննություն»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն